«Ինձ սոխակ երգիչներ պետք չեն, ինձ պետք են ոգեշունչ արտիստներ»,-գրում էր Վերդին: «Մակբեթում» առաջին անգամ հեղինակը կպնդի, որ իրեն «պրիմադոննա» պետք չէ, գեղեցիկ, դատարկ ձայն պետք չէ, այլ պետք է կերպար, որ կարողանա խաղալ այլանդակ, չար, ձայնը լինի մռայլ և դերասանը նույնպես: Այդ պատճառով նա ժամանակի համար անսովոր քայլ արեց. պրեմիերայի համար Վերդին ընտրեց ոչ թե առաջնակարգ դերասանի, այլ ընտրեց այնպիսի մի երգչի, ում ձայնն անգամ դետոնացվում էր: Նա ուներ Վերդիի համար ամենաանհրաժեշտ հատկությունները՝ երաժշտականություն և արտիստիզմ:

Վերդին ասում էր, որ ճշմարտությունն ընտրություն է, իսկ ընտրությունը ձևակերպում էր որպես իրականության ստեղծում: Պարադոքսալ է. նա տեսնում էր կյանքը, բայց ասում, որ այդ կյանքը պետք է ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել