Ինչու էր Նեմեց Ռուբոն Սպորտի նախարարությունում հայհոյում. ՏեսանյութIlur.am-ը գրում է.

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրը`դեկտեմբերի 10-ին, բազմաթիվ ականատեսների վկայությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որն ավելի շատ հայտնի է Նեմեց Ռուբո մականունով, հայհոյանքներով ներխուժել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:

Ենթադրաբար, Նեմեց Ռուբոյի զայրույթի պատճառը նախարարության կայացրած այն որոշումն է, որ լավագույն տասը մարզիկների թվում ֆուտբոլիստներ չպետք է լինեն: Ընդգծենք, որ սա միայն ենթադրություն է: Բացառված չէ, որ Նեմեց Ռուբոն նախարարություն է ներխուժել բոլորովին այլ պատճառով: Ըստ շրջանառվող խոսակցությունների, Յուրի Վարդանյանի տանիքը վերջին շրջանում դարձել է հենց Ռուբեն Հայրապետյանը: Իսկ մենք գիտենք, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը վերաբերվում թմրամոլներին եւ թմրավաճառներին: Չի բացառվում, որ բազմազբաղ Նեմեց Ռուբոն հենց նոր է իմացել, որ Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվել է թմրանյութը ձեռքին եւ շտապել է պատժել նրան ու նրա հորը` ինչպես նա հրապարակավ ժամանակին խոստացել էր: Իսկ եթե նա այդ մասին իմացել է ավելի վաղ եւ այս ընթացքում շարունակել է հանդիսանալ Յուրի Վարդանյանի տանիքը, ապա դա լավ բան չի ասում նույն Նեմեց Ռուբոյի մասին: Գաղտնիք չէ, թե ինչպես է վերաբերվում հանցաշխարհը նրանց, ովքեր թմրանյութի վաճառքով են զբաղվում եւ ովքեր տանիք են կանգնում թմրավաճառներին. «Կարճ ասած բառիկին կռիշ կանգնելը լավ տղու գործ չէ…»:

Իսկ թե իրականում ինչո՞ւ էր Ռուբեն Հայրապետյանը զայրացած մտել նախարարություն, այդ մասին, հուսանք, շատ շուտով կասեն նույն Հայրապետյանը եւ նրա հովանու ներքո ծվարած Յուրի Վարդանյանը: Հուսանք, որ նրանք չեն ասի, որ Հայրապետյանը շտապել էր նախարարություն, որ ֆուտբոլի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորանքներ ստանա Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել