Երբեմն այնքան տխուր ես լինում, որ հասկանում ես, թե ինչու են մարդիկ ամեն ինչից մահանում, բայց ոչ երբեքտխրությունից ... ցավալի է հատկապես, երբ տխրությանդ մեջ լուրջ իմաստ կա ... լռում ես, բայց հենց այդ լռությունից է սիրտդ պայթում ... խոսել ես ուզում, բայց քեզնից բացի զրուցակից չունես ... ավելի հարմար զրուցակից ... ու գիտե՞ս ինչից ես ավելի շատ վախենում, ինչո՞ւ չես կիսվում ուրիշի հետ ... բոլորը նույն են ասում ու նույնն են ասելու ... նույն «ցավակցությունն» ու «վաղվա հույսը». ոչ ոք չի կարողանում այդ չակերտները շպրտել, դեն նետել` թեկուզ 60 վայրկյան, լավ գոնե մի ակնթարթ ... որ գոնե մի պահ դու քեզ ուրիշ զգաս, որ այդ խոսքերի հեղեղից մի երկուսը հասնեն սրտիդ ... չէ, չկա ... ու ավելի վատ` կբացվես, կանկեղծանաս ու մյուս պահին նա կգնա ու օտար կդառնաք իրար, գոնե մինչև մյուս հանդիպումը ...գիշերը մենք դուռը փակում ենք և երբ բանալին պտտում ենք, մեզ կտրում ենք բոլորից, բոլորն օտար են դառնում ... բայց երբեմն ... անտանելի ոչինչ չկա, անհաղթահարելի դժվարություն չկա, ցավ չկա, որին դիմանալ չլինի ... լավ, գոնե սա սուտ է, եթե դա լսում ես կենդանի մարդու շուրթերից ... իսկ մեռյալները խոսել չեն կարող ... եթե ապրում ես, ուրեմն դիմանում ես, ուրեմն հաղթում ես ... մարդիկ չեն մահանում տխրությունից, մարդը պետք է տխրել կարողանա ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել