«Բհարատան Արատտայի աչքերով» շարքից: Էս էն առասպելական «Հազարան Բլբուլն» է, որի փնտրտուքով ջահել իգիթները իրենց կյանքը վտանգի էին ենթարկում որպեսզի արժանանան քմահաճ արքայադստրերի սիրուն :Այս միֆական թռչունը աստվածների և հրեշտակների մոտ տանող փոխադրամիջոց է, այսինքն հոգևոր աճի միջոց ահա թե ինչու էին տենչում նրան:Հայոց հավատալիքներում թռչուները նույնպես համարվում էին ոգիների հետ կապի միջոց:Ըստ Սուրբ գրքի Սուրբ հոգին աղավուն օգտագործեց որպես «փոխադրամիջոց»:

Հայոց մանրանկարչության մեջ «թռչնագիրը» հաճախ հանդիպող ձևավորում է:Մեռոնակաթսայի վրա և եկեղեցական այլ սպասքի մեջ աղավնին իր պատվավոր տեղ ունի:Էս քաղաքապետարանն էլ Երևանի ծառերը որ սենց անխնա էտում է հեչ մտածում է բա էդ ճնճղուկները որտեղ պետք է բույն հյուսեն, ձագ հանեն:Էդ ճնճղուկները, որ քչացան միջատները մեզ կուտեն:Ի դեպ իմ բացակայության ժամանակ մի ճնճղուկ եկել մեր պատշգամբի դռան և պատի միջև եղած «Եվրոդռան»չորացած փրփուռը կտցահարել է, անցք բացել և բույն դրել:Երբ ինքը իր տան մեջ շարժվում է ես իմ տան մեջ լսում եմ:Այ սենց հարևանություն եմ անում ճնճղուկի կամ ով գիտի միգուցէ սուրբ հոգու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել