Արդեն մոտենում են Ամոնորյա տոները և դա նշանակում է, որ լինելու են բազմաթիվ անակնկալներ։ Նվերներ պատրաստել է նաև Apple-ը։ Նա թողարկել է «12 օր նվերներ» տոնական ծրագիրը։ Առաջին անգամ այսպիսի ծրագիր Apple-ը թողարկել է անցած տարի։

Ինչպես և անցած տարի՝ դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 6-ը ամեն օր ծրագրերում մեզ սպասում էին մի շարք անվճար անակնկալներ` iTunes-ում և App Store-ում։ Երաժշտություն, խաղեր, ծրագրեր․ այս ամենը հնարավոր է ներբեռնել բոլորովին անվճար։ Անցած տարի բավականին շատ էին հետաքրքիր անակնկալները, այնպես որ մենք սպասում ենք հետաքրքիր և լավ նվերների` այս տարի նույնպես։

Իսկ ի՞նչ նվերներ կցանկանայիք այս տարի ստանալ Apple-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել