UntitledԿան այնպիսի տղամարդիկ, ովքեր կարիք ունեն ժամանակ առ ժամանակ դադար տալ հարաբերություններում, որպեսզի պարզեն, թե ինչ են սպասում հարաբերություններից և որքանով ունեն դրանց կարիքը: Բայց աղջկա հանդեպ դա շատ եսասիրական է. մինչ տղամարդը գլուխ է հանում, աղջիկը լացում է և տառապում:

Իսկ երբ աղջիկն արդեն համակերպվում է և շարունակում ապրել, հանկարծ տղամարդը կրկին հայտնվում է և ասում, որ չի կարող ապրել առանց նրա: Ի՞նչ անել...

Հարցրու ինքդ քեզ` արդյո՞ք դա քեզ պետք է

Հենց քեզ, այլ ոչ մայրիկիդ, ընկերուհիներիդ կամ հոգեբանին: Միայն դու կարող ես գլուխ հանել քեզնից: Եվ եթե դեռ զգացմունքներ ունես նրա հանդեպ, ինչու՞ նորից կփորձել:

Ինչպե՞ս են ավարտվել ձեր հարաբերությունները

Կան հանգամանքներ, որոնց դեպքում ոչ մի կերպ չի կարելի վերադառնալ նախկին ընկերոջ մոտ: Օրինակ, եթե նա քեզ վրա ձեռք է բարձրացրել կամ այլ կերպ վնասել քեզ, վիրավորել, նեղացրել: Կամ եթե նա ունի սովորություններ, որոնց հետ չես կարող կամ չպետք է համակերպվես:

Դա առաջին անգա՞մ է, թե նախադեպ եղել է

Կա այսպիսի միտք` եթե մի բանը մի անգամ եղել է, կարող է չկրկնվել, իսկ եթե երկու անգամ է եղել է, կարող է կրկնվել: Եթե նա քեզ մի քանի անգամ լքել է, կլքի և այս անգամ:

Իսկ նա իսկապե՞ս ուզում է վերադառնալ

Եթե նա լուրջ նպատակներ ունի, գուցե իսկապես կարող ես նրան հնարավորություն տալ:

Ինչու՞ է ուզում վերադառնալ

Օրինակ նա իսկապես սիրում է քեզ կամ պարզապես իր մայրը խելքը կերել է` այնքան ասելով, որ դուք իդեալական զույգ եք: Կամ գուցե նա պարզապես ձանձրանում է: Մտածիր ու վերլուծիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել