Բոլորովին վերջերս փառքի հասած երիտասարդ ամերիկուհի Սելենա Գոմեսի՝ «Ասա ինձ մի բան, որը չգիտեմ» տեսահոլովակում Սասուցի Դավթի քանդակի հայտնվելն այնքան մեծ հետաքրքրության արժանացավ, որ պարզապես չէի կարող չգնալ Սելենայի թարմ հետքերով և պարզել պատմության մանրամասները:
Պատմության կանխավարկածներն իրոք շատ էին: Մարդկանց մի մասը սա կապում էր տեսահոլովակում նկարահանված հայ հայտնի պարող Միհրան Կիրակոսյանի անվան հետ, մյուս մասը տեսահոլովակի օպերատորական անձնակազմում հայերի առկայության հետ, մյուսները հայկական հզոր լոբբի… Շատերն էլ պարզապես պնդում էին, որ սա հասարակ մոնտաժ է հայերին շոկի ենթարկելու համար: 

Իրականում տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում՝ մեծահարուստ հայերից մեկի տանը՝ Հարություն անունով: Հաշվի առնելով ամերիկահայերից շատերի ֆինանսական վիճակը, սա շարքային հայ մեծահարուստի տուն է՝ Մասիսով ու Սիսով, Սասունցի Դավթի քանդակով ու Գառնու տաճարի միկրոմոդելով:
Եթե հայերիս համար Դավթի քանդակն ազգային արժեք է, իսկ տեսահոլովակում նրա հայտնվելը՝ թաքնված ակնարկ հայ-ամերիկյան բարեկամության մասին, ապա պետք է հիասթափեցնեմ՝ նշելով, որ տեսահոլովակի ռեժիսյորի համար սա պարզապես գեղեցիկ հետին պլան է եղել, ոչ ավելին: 


Վերջում ավելացնեմ, որ տեսահոլովակը նկարահանվել է երկու օրում, իսկ տան մեկ օրվա վարձը կազմում է 10.000 դոլլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել