Մեր «պետական» ավանդական մտածողությունը հերիքեց նրան, որ մեր դիմաց կախած ղարաբաղյան խայծով ոչնչացվեց սովետի օրոք ձևավորված հայրենասերների բարալիկ սերուցքը, ավերվեց Հայաստանի տնտեսությունը, արտաքսվեց ժողովրդի կեսը ու մարդկանց մեջ սպանվեց անկախ պետություն ունենալու բնական ցանկությունը: 
Հայաստանը կործանած այս խայծը դեռ լիարժեք աշխատում է՝ հիմա էլ որպես ազգ մեզ գերեզման տանելու համար: 
Մի քանի համառների հռե-հայրենասիրականով խաբկանք է ստեղծվում, թե Ղարաբաղը մերն է ու կմնա: Ու աբսուրդը շարունակվում է:
Եթե Հայաստանն ու Ղարաբաղը դեռ կան, դա նրանից չի, որ ադրբեջանցին թույլ է, ու մենք հզոր, այլ նրանից է, որ հայը դեռ լրիվ չի արտագաղթել ու ինքնակամ ազատել ամբողջ տարածքը: 
Իրար հոշոտելով` վաղը այդ գործն էլ կավարտենք ու կպրծնի հայկական պետականություն կոչված պատուհասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել