Լավ է, որ ժողովուրդն այնքան հասունացավ, որ սկսեց զերո ուշադրության արժանացնել բոլոր այս կարգի «կուլտուրական» պայքարիկներին: Չի կարելի բռնապետության դեմ պայքարել այդ բռնապետության իշխանությանը մաս կազմելով, նրանից աշխատավարձ ստանալով: Կոստյումով և փողկապով, շքեղ հյուրանոցներում տեսախցիկների առջև բլբլալով ռեժիմը չես տապալի, անվնաս ընդդիմությունը ռեժիմի ուրախությունն ու երազն է: Բռնապետության օրոք իսկական ընդդիմությունը պետք է լինի կամ բարիկադի վրա կամ բանտում կամ ընդհատակում կամ էլ աքսորում: Կիևում տեղի ունեցած սխրանքը պետք է, որ դաս լինի երեկվա, այսօրվա և վաղվա բոլոր հայ «շուստրի պայքարչիստներին» ... 
Իսկ ոգևորությունից հերթական անգամ ցնցվածները թող հերթական անգամ նախապատրաստվեն սառը ցնցուղի ...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել