Ես խոնրահվում եմ Լֆիկ Սամոյի առջև` ավելի շուտ, նրա անսահման զոռբայության ու անմարդկային համառության համար: Մյուս կողմից, ես թքեմ մեր քաղաքապետարանի անթասիբ ու անպլոճիկ կացության վրա: Ուրեմն 6 ամիս ա բոլոր թերթերը գրում են, որ Լֆիկը որոշել ա իրա աղպոր տղուն նշանակի Մալաթիայի թաղապետ, 6 ամիս ա քաղաքապետարանն իրեն շլանգի տեղ է դնում, ու էսօր իմանում ենք, որ Տարոնը ստորագրել է հրաման, որով Lֆիկի հերթական բարեկամին ձոնվում է այդ պաշտոնը:
Ով տեղյակ չի նախապատմությանն, ասեմ, որ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է լինել առնվազն 25 տարեկան, իսկ Լֆիկի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը, 24 էր այդ խոսակցությունները սկսվելու պահին, իսկ հիմա 25 ա:
Ուղղակի ապշում եմ: Ապշում եմ ոչ թե Լֆիկի վրա, որովհետև դրանից ամեն մի ստորություն սպասելի ա, այլ Տարոնի թուլակամության ու անթասիբության վրա: Լավ, իրոք ինչ կարգի... մեղմ ասած, ոչ այնքան ինտելեկտուալ պետք է լինես, որ էդքան խոսակցություններից ու նման հնչեղությունից հետո, բռնես ու սենց փոսը գցես ինքդ քեզ:
Սա անգամ ռեկորդ էր Տարոնի համար: Իսկ Լֆիկին հալալ ա, որ այ սենց (ան)բարոյա-խրատական ցուցադրական դասեր է տալիս, թե ոնց է պետք վարվել թուլամորթների հետ: Հա, Տարոնի վկաներին էլ հաջողություն եմ մաղթում՝ թազա կռուտիտներ մտածելու գործում, տենամ հիմա ի՞նչ են մոգոնելու՝ ի պաշտպանություն իրենց շեֆի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել