Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ կանայք նորմալ էին համարում համակերպվել մազերի բնական մազածածկույթին: Նրանք չէին փորձում ազատվել դրանցից, ավելին` հավատում էին, որ որքան շատ մազածածկույթ կա ձեռքերին, այնքան հարուստ կլինի ամուսինը: Այսօր կանայք ձգտում են ունենալ առանց մազերի մարմին:

Ինչպե՞ս ազատվել ձեռքերի մազածածկույթից: Սափրող ածելու օգտագործումն ամենապարզ ու արագ միջոցն է, բայց այն հարմար չէ չափազանց զգայուն մաշկով կանանց, քանի որ ստիպված պիտի լինեք ամեն օր սափրել: Սափրելուց 1-2 օր հետո ձեռքերին հայտնվում են ծակող մազեր, և եթե տղամարդը հանկարծ դիպչի ձեզ, դժվար հավանի հղկաթղթի պես ծակող մաշկը: Ուստի եթե ընտրում եք հենց սափրելու միջոցը, հետևեք, որպեսզի պրոցեդուրան կատարեք ամեն հաջորդ օրը:

Եվս մեկ անցավ մեթոդ է կրեմ-դեպիլյատորը: Պրոցեդուրան ամեն կնոջ չէ հարմար, քանի որ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա: Կրեմ-դեպիլյատորով մազահեռացումը ցանկալի է կատարել ամեն 5-7 օրը մեկ:

Եթե ձեռքերին բարակ մուգ մազեր ունեք և ցանկանում եք դրանք ավելի քիչ երևացող դարձնել, կարող եք փորձել դրանք գունազրկել: Դրա համար օգտագործում են ջրածնի պերօքսիդ կամ հատուկ քսուքներ: Չմոռանանք, որ ջրածնի պերօքսիդը կարող է չորացնող ազդեցություն ունենալ մաշկի վրա, ուստի ամեն օր պետք է խոնավեցնող կրեմ քսեք ձեռքերին:

Եթե ցանկանում եք ավելի երկարատև ազատվել մազերից, ապա օգտագործեք էպիլյատոր: Սա բավականին ցավոտ մեթոդ է, բայց նախ մազերն ավելի ուշ են աճում, հետո ժամանակի հետ դադարում են ընդհանրապես աճել:

Եվս մեկ մեթոդ է մեղրամոմը: Առաջին մի քանի պրոցեդուրաները բավականին ցավոտ են, բայց ժամանակի հետ մաշկի զգայունությունը կնվազի, և պրոցեդուրան կդառնա սովորական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել