Չեմ կարող չգրել: Դեկտեմբերի 8-ին Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչք SU1861 ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչյուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղեվորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը… Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն է, և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի կռահեցիք` անգլերեն ու ռուսերեն: Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն: Առաջինն, ըստ տրամաբանության, պետք էր, որ հայերենը լիներ, բայց ավաղ... ադրբեջաներեն էր... Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին, այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե, ինչ մի մեծ բան է եղել, որ: Բայց այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ: Կամ պատկերացնում եք ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե ադրբեջան(ից) ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը` է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու Աերոֆոլոտի պորտը տեղը դնել: Այստեղ են ասել` մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք իհարկե... վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել