Պիլինգի պրոցեդուրան օգնում է մաքրել ու թարմացնել մաշկը: Հիմնականում պիլինգը կատարում են սկրաբերի օգնությամբ, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում` օգտագործելով պարզ ու հասանելի մթերքներ:

Յուղոտ մաշկի համար

Խառնեք խիտ սերուցքն ու մանր աղը, մինչև ստացվի թթվասերի պես զանգված: Այս սկրաբը ոչ միայն հիանալի մաքրում է մաշկը, այլև սնուցում և փափկեցնում է այն:

Խառնեք 1 ճաշի գդալ մանրացրած կիտրոնի կեղևը և 1 թեյի գդալ մանրացրած նուշը: Ավելացրեք տաք ջուր, մինչև չստացվի շիլայանման զանգված:

Չոր մաշկի համար

Մանրացրեք վարսակի փաթիլները և խառնեք 5-6 խաղողի հատիկների միջուկների հետ, մինչև չստացվի շիլայանման զանգված:

Հակացելյուլիտային սկրաբ

Խառնեք ¼ բաժակ մանրացրած սրճային հատիկները, մեկ բաժակ շաքարավազն ու մի քիչ նշի յուղը:

Կիտրոնի սկրաբ

Խառնեք 1 կիտրոնի հյութը, 4 կաթիլ կիտրոնի յուղը, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, 1 բաժակ շաքարավազը ¼ բաժակ սերուցքն ու մի պտղունց դարչինը: Սկրաբը կարելի է պահել սառնարանում մինչև 2 շաբաթ:

Բոլոր սկրաբները քսվում են 10 րոպեով մերսող շարժումներով, որից հետո լվացվում են տաք ջրով: Ավելի լավ է քսել դրանք ցնցուղ կամ լոգանք ընդունելուց առաջ և չքսել վնասված մաշկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել