Գումար խնայելը միշտ չէ, որ հեշտ է: Եթե դուք պատկանում եք այն մարդկանց խմբին, ովքեր չեն կարողանում գումար խնայել, ապա մենք առաջարկում ենք ձեզ լավագույն տարբերակները արագ գումար խնայելու և կարճ ժամկետում բավարար գումար կուտակելու համար:

Նախ և առաջ սահմանեք մի օր, ասենք երեքշաբթի և այդ օրը կոչեք «Ոչինչ չգնելու օր»: Առաջին հայացքից շատ հասարակ օրինակ է, բայց մի քանի շաբաթ գործածելուց հետո կնկատեք խնայած գումարի չափը:

Խանութում առևտուր անելիս գնեք այն ապրանքները, որոնք այդ պահին խիստ անհրաժեշտ են, մի ծախսեք ավելորդ գումար կողմնակի ապրանքների համար: Ինչ վերաբերվում է սննդին, գնեք այնքան, որքան կարող եք ուտել, ավելորդ սննդի կիլոգրամները օրերով մնում են սառնարանում և չուտելու դեպքում դառնում անպիտան, և անիմաստ վատնում ձեր գումարները:

Մի ծախսեք ձեր գումարը դրսում նախաճաշելու համար, այդ գումարով դուք կարող եք տանը պատրաստել ձեր ուզած ուտելիքն ու ավելորդ գումար չվատնել ռեստորաններում ու ֆասթ-ֆուդերում:

Եթե ապագայում որոշել եք, օրինակ տուն կամ մեքենա գնել, ապա բաշխեք այդ ընդհանուր գումարը ամիսների վրա, հետո օրերի, և տեսեք թե յուրաքանչյուր օր ինչքան գումար խնայելու դեպքում, կարճ ժամանակ անց դուք կգնեք ձեր ուզածը: Յուրաքանչյուր օր խնայեք բաշխման արդյունքում ստացված գումարն ու յուրաքանչյուր ամիս, այսպես ասած, ինքներդ ձեզ հաշվետվություն ներկայացրեք, թե ինչքան գումար խնայեցիք և այսպես ամիսներ անց դուք կունենաք այն գումարը, որով կգնեք ձեր ուզածը:


Կամ, եթե ցանկանում եք խնայել օրինակ 100$ մեկ ամսում, ապա բաժանեք այն տվյալ ամսվա օրերի վրա և յուրաքանչյուր օր առանձնացրեք այդ գումարը և արդյունքում, ամսվա վերջում դուք կուտակում եք ձեր ուզած գումարն ամբողջովին:

Վերցրեք նոթատետր և գրեք ձեր գնած բոլոր ապրանքներն ու դրանց արժեքները: Շաբաթվա վերջում հաշվարկեք, թե ինչքան ավելորդ գումար եք ծախսել և հաջորդ շաբաթ փորձեք նախորդից ավելի քիչ ծախսել:

Գումար խնայելու պարզ և հեշտ ճանապարհներից մեկը կուտակային հաշիվների բացումն է: Բացեք ձեր սեփական կուտակային հաշիվն ու ամեն ամիս որոշակի գումար փոխանցեք ձեր հաշվին` այդպես խնայելով ձեր գումարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել