Լիլիթ Հովհաննիսյանը հերթական հոլովակով է հանդես եկել, որը տարբերվում է նրա նախորդ գործերիցմ, որոնք ըստ իս խայտառակ վատն էին ու անճաշակ: Այս մեկը թեև խայտառակ վատը չի ու անճաշակ չի, բայց էլի գռդոն է: 
Մի անգամ Լիլիթ Հովհաննիսյանին համեմատել էի Լֆիկի հետ, հիմա էլ եթե համեմատում ենք այս երկու կերպարներին, անոլոգիաները ակնառու են: Լիլիթի հերթական երգը, որը երգ էլ կոչէլը դժվար է, որովհետև «Կտոր մը երկինք» լեգենդար ֆիլմից ծանոթ «Էլեգիա» երաժշտական կոմպոզիցիան է: 
Ինչո՞ւմ է անոլոգիան, կասեք դուք և ես կպատասխանեմ: Լֆիկի սիթիներից բոլորը զզվել էին ու Լֆիկը բացեց Գուրման սուպերմարկետը, որը նույն սիթին է, ուղղակի մի քիչ ավելի հղկված: Նույնն էլ Լիլիթի պարագայում է. բոլորը զզվել էին նրա կլկլոցներից, անճաշակ երգերից ու հոլովակներից, անսահման շպարից... Լիլիթն էլ բռնեց հրաժարվեց երգելուց՝ հավանաբար կլկլացնելուց խուսափելու համար ու ողջ երգի ընթացքում «աաաա աաաա աաաաա» է անում (կարող էր սուլել էլ), շպարի քանակն էլ մի քանի կիլոգրամով նվազեց, հոլովակում էլ կարծես ոչ մեկին չի նմանակում, այն է որ սյուժեն է տրիվիալ ու բանալ:
Կարճ ասած, ամփոփելով Լիլիթի աշխատանքը կարելի է ասել «աաաա աաաա աաաաա»-երը գլուխգործոց չէին, բայց դե գոնե կլկլոցներ չէին պարունակում: Շպարը քիչ էր, ինչը հավանաբար տխրեցրել է կոսմետիկ միջոցների մմեծածախ վաճառքով զբաղվողների համար, երգն էլ, հոլովակն էլ ուղղակի քավր էին՝ լավագույն դեպքում, կամ պլագիատ՝ վատագույն դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել