Նկատե՞լ եք, որ ինչ սկսվել է «Հայաստանի Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը, չի լինում այդպիսի մի թողարկում, որից հետո հերթական սկանդալը չբարձրանա և գրեթե միշտ այդ սկանդալների հիմնական թեման այն է, որ այս կամ այն մասնակիցը ժյուրիներից մեկի հետ մտերմիկ-ծանոթ-բարեկամական կապերի մեջ է:
Ժողովուրդ, ես իհարկե հասկանում եմ, որ փոքր երկրում ենք ապրում և պատահականնություններից խուսափել անհնար է, բայց ես չեմ հավատում այնպիսի պատահականության, ինչպիսին մենք ականատես ենք լինում այս նախագծում այն է՝ ժյուրիներից 3-ի թիմերում հայտնվել են մարդիկ, որոնք ԽԾԲ են: Փաստորեն մենակ Շուշան Պետրոսյանն է զերծ մնացել այդ վիճակից:
Ու այս իրավիճակում մեղավոր են ոչ միայն ժյուրիի անդամները ու նրանց ԽԾԲ-ները, այլ կազմակերպիչները, որովհետև եթե ԽԾԲ-ին կարելի է հասկանալ հաջողության հասնելու համար ցանկացած միջոցի դիմելու առումով, ժյուրիին՝ ԽԾԲ-ին չնեղացնելու առումով, ապա կազմակերպիչների հարցը մնում է բաց:
Պարոնայնք կազմակերպիչներ, հիմա հայ ենք, մարդիկ ցանկացած բան վեր են ածում իրանց հոր դուքյանի, բայց դուք ինչի՞ համար եք, եթե դրա դեմը չեք առնում: Միայն չասեք, որ դուք էլ տեղյակ չէիք, որ Սամվել Գրիգորյանի աղջիկը ում աղջիկն էր, Պեպելյանի բեք վոկալիստկան ում բեք ոկալիստկան էր, դե Միքայել Պողոսյանի ընկերոջ աղջկա պահն էլ ձեզ փեշքեշ, կարող էիք չիմանալ էլ: 
Տնաշեններ, հեն ա, ռուսներն էլ են նույն շոուն անում ու մի անգամ չէղավ, որ ինչ որ սկանդալ բարձրանա, որ Բիլանը իր աուլից էկած մեկին ա բրթում առաջ, Պելագեյան իիրա վարսավիրին ա հովանավորում, Ագուտինն էլ իրա աշակերտներին ա լոբբինգ անում: ԻՈրքան հիշում եմ, միակ դեպքը, երբ մասնակիցները ինչ որ կապ ունեին ժյուրիի անդամների հետ, դա Արտյոմ Դավիդյանի ու Գրադսկու կապն էր, այն էլ ոչ մեկի լեզուն չի ֆռա, որ ասի, որ ԽԾԲ ա ու սարքած բան ա:
Մեկ էլ առանձին խնդրանք մեր ԽԾԲ-ներին: Ախպոր պես, ձեր ախպերությունը մի դդարձրեք զոռբայություն ու մի փաթաթեք մեր վզներին: Իբր դուք շատ բանի եք հասել շոու բիզնեսում, հիմա էլ ձեր գերդաստաններին եք առաջ բրթում: Թողեք թող տաղանդավոր երեխեքն էլ շանս ունենան, թե չէ սենց որ գնա շոուի երրորդ եթերաշրջանը կարելի է կոչել «Հայաստանի ԽԾԲ-ն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել