Facebook-scam

Facebook-ի նոր օգտատերերը անցում կատարելով Одноклассники-ից Facebook, կարծում են, որ այն նման է Одноклассники սոցիալական ցանցին, որտեղ կարելի է տեսնել նաև հյուրերին: Արդեն բազմիցս անգամներ նշվել է, որ ինչպես տվյալ կայքի ադմինիստրացիան, այնպես էլ ВКонтакте սոցցնացը, չեն ցանկանում տեղադրել այդ ֆունկցիան օգտատերերի համար: Այնուամենայնիվ Одноклассники-ից անցում կատարելով Facebook, օգտատերերը չեն դադարում փնտրել տարբեր միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի տեսնել հյուրերի ցանկը:

հյուրեր

Փնտրելու արդյունքում  իհարկե կարելի է գտնել նման ծրագրեր, որոնք իհարկե նոր թիրախ են ստեղծում Facebook-ի օգտատերերի համար: Ծրագիրը տեղադրելուց անմիջապես հետո, Ձեր վիրտուալ կյանքը հայտնվում է malware-ում և խաբեբաների ձեռքում է հայտնվում Ձեր մուտքանունը և գաղտնաբառը: Այսպիսի վնասակար ծրագրերը բաղկացած են 2 տեսակից, մի մասն աշխատում է համատեղման միջոցով, մյուս մասն էլ գրանցվում է վիռուսների ռեգիստրում և ավտոմատ կերպով սկսում է աշխատել համակարգչի յուրաքանչյուր գործարկման ժամանակ:

Ընդհանրացնելով այս ամենը, կարող ենք վստահաբար ասել, որ նման ծառայություններ և ծրագրեր Facebook սոցիալական ցանցը չի տրամադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել