Մեր ազգը քաղցր երազներ, հեքիաթներ սիրող ազգ է: Դա շատ հեշտ ու անվտանգ է, քան, ասենք, դառն իրականությունն ու ճշմարտությունն իմանալը: Ո՞ւմ է պետք այդ գլխացավանքը: Եթե հասու ես ճշմարտությանը, տեսնում ես ռեալ իրականությունը, պետք մի բան անես, քեզ վտանգելով՝ փորձես փոխել այն: 
Չէ՜ մի: Ափսոս չէ հեքիաթը. քո հողը, քո երկիրը, քո արժանապատվությունն ու իրավունքները գրոշներով ծախում ես, ոտդ ոտով գցած սպասում, որ ինչ-որ մեկը պայքարելու է քո ազատության, քո ողորմելի գոյության ու արժանապատվության համար կամ Հյուսիսից ու մի այլ ջհանդամից մի ուրիշն էլ քեզ առնելու է իր թևի տակ, որպեսզի «21-րդ դարը քոնը լինի»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել