Այս աղցանը ոչ միայն կուրախացնի ձեզ իր համեղությամբ, այլև կդառնա ամանորյա սեղանի գլխավոր զանդը. չէ՞ որ եղևնակոնը հաջողության խորհրդանիշներից է:
Անհրաժեշտ է`
3 միջին կարտոֆիլ
200 գրամ ապխտած հավ
1 սոխ
2 թթու վարունգ
3 հավկիթ
200 գրամ հալեցրած պանիր
մայոնեզ
աղ, շաքարավազ, քացախ
մի բուռ ընկույզ
մի բուռ նուշ զարդարելու համար
Պատրաստման եղանակը`
1. Խաշած հավկիթները և կարտոֆիլը խոշոր քերում ենք:
2. Խորանարդներով կտրատում ենք ապխտած հավը:
3. Սոխը բարակ օղակներով կտրատում ենք, ապա 30 րոպեով տեղադրում ենք եռացրած ջրի մեջ` ավելացնելով աղ, շաքարավազ և քաղախ:
4. Վարունգը մանր կտրատում ենք:
5. Հալած պանիրը քերում ենք` նախապես տեղադրելով սառնարանում, որպեսզի պնդանա: Մանրացնում ենք ընկույզն ու խառնում պանրի հետ:
6. Այժմ պատրաստում ենք աղցանը` ամեն շերտին քսելով մայոնեզ. կարտոֆիլ-հավ-սոխ-վարունգ-հավկիթ-պանիր ընկույզով:
7. Աղցանին տալիս ենք եղևնակոնի տեսք` զարդարելով նշով և կանաչիով: