Մի հերքման մեջ այդքա՞ն ապատեղեկատվություն:
Ո՞վ գրել է, որ Վարդան Օսկանյանը նեղացած է, դրա համար է դուրս գալիս ԲՀԿ-ից: 
Ո՞վ է հարցրել` քեֆ անում է: Օսկանյանը ԲՀԿ-ի հետ, Մելքումյանի հետ, թե` ոչ:
Սեւով-սպիտակի վրա գրված է, ու թե գրված էլ չլինի սովորական աչքով խիստ տեսանելի է, որ որեւէ կերպ Օսկանյանը չի ինտեգրվում ԲՀԿ-ին` ԲՀԿ փայլուն ու կրկառուն գաղափարախոսությանը, եւ... հետո Օսկանյանը ԲՀԿ էր եկել, որպես արեւմտյան փաթեթ, ինչը ԲՀԿ-ն հաստատ, չէ... տես բրյուսելյան ԲՀԿ-ական այցը: Եւ հետո, ԲՀԿ-ն մեռնում` մի ուրիշ մահով: 
Տես երեկվա հակակուռուպցիոն քվերակությունը:
Ու հետո, ոնց չմեռնի մի կուսակցություն, որի առաջնորդը ոտք չի դնում պառլամենտ:
Իսկ Օսկանյանն էներգիչնի, աշխույժ, աշխարհում լիքը համակրանք վայելող, լիքը կենտրոնների հետ աշխատող «գուդ գայ» է, ինչո՞ւ պիտի մեռնի էդ կուսակցության հետ, ինչո՞ւ պիտի կուսակցություն չստեղծի... առանց կռվի` դուրս գալով ԲՀԿ-ից:
Ու դա ես պնդում եմ: 
Ֆսյո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել