Մեր հերոսուհին չցանկցավ ներկայանալ և որոշեց իրեն Աննա անվանել: 

Նա շատ ցավով սկսեց պատմել իր պատմությունը. «Ութերորդ դասարանից նրանք աչք էին դրել վրաս, գնում գալիս էին մեր տուն, խոսում էին հորս ու մորս հետ, իսկ ես նույնիսկ չէի հասկանում ինչ է կատարվում, իսկ երբ լրացավ տասնութ տարեկանս ինձ ամուսացրին նրա հետ, հիշում եմ դեկտեմբեր ամիսն էր», – ցավով սկսեց պատմել իր պատմությունը Աննան: Տասնութ ամյա Աննան չէր սիրում ամուսնուն, նա դեռ պահում էր սրտում այն ցանկությունը, թե մի օր գալու է իր սիրելի երիտասարդն ու ազատելու է իրեն այս կյանքից. «Ես նրան չէի սիրուն, սիրում էի մեր բակի բռնցքամարտիկին, բայց նա այդպես էլ ինձ չուզեց: Երբ ամուսնացա, հենց հաջորդ տարի տղաս ծնվեց, և նրա ծննունդից հետո ամուսնական կյանքս էլ փոխվեց, հիշում եմ մի անգամ երբ տղայիս կուրծք էի տալիս, ու ամուսինս բաղնիքում սափրվում էր, նա կարգադրեց, որ երեսսրբիչ տամ նրան, և երբ ասացի, որ չեմ կարող, նա գոռաց վրաս, և սափրվելու փրփուրը սկսեց քսել վրաս, ու սպառնաց, որ հաջորդ անգամ կվնասի ինձ: Ես ծածկեցի տղայիս դեմքը, որ հանկարծ նրա աչքերը չվանասվի»,- Աննան այս ամենը պատմում էր և աչքերը արցունքով էին լցվում, նա նորից վերապրում էր ամուսնու դաժան պահվածքը:
-Հիշում եմ երբ նրա հայրը հիվանդ էր, ինձ ստիպում էր, որ հղի վիճակում լվանամ հոր ոտքերը, և եթե չէի անում, դեմ էր տալիս պատին, և սկսում էր ծեծել, այնքան մինչև չէր հոգում: Ծնողներիս ոչինչ չէի կարողանում ասել, նույնիսկ նրանց տուն գնում էի, ամուսնուս հետ, իսկ երբ հարցնում էին այս ինչ է դեմքդ, ասում էի, թե ընկել եմ: Հասկանո՞ւմ եք… վախենում էի: Ես միայն հասկանում էի, որ այսպես այլևս չեմ կարող ապրել, նա նույնիսկ դանակ առավ ձեռքը, և ես դրանից սարսափեցի, մտածում էի, կսպանի ինձ: Եվ մի օր երեկոյան երբ բոլորը քնած էին, ես վերցրեցի որդուս և փախա այդ տանից: Ես ազատեցի այդ դժողքից և՛ ինձ, և՛ տղայիս,- ասում էր նա:

Հ.գ. Հիմա ես ունեմ ընկեր, ում հետ հադիպում եմ, նրա հետ շատ երջանիկ եմ, բայց միևնույն է «Ես վախենում եմ»

Սիրելի կանայք, եթե ձեզ հետ նմանատիպ պատմություն է տեղի ունեցել անմիջապես զանգահարեք այս հեռախոսահամարներով.
080-080-850

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել