Ժամանակակից նկարչության արվեստը բավականին բազմաժանր է: Երբեմն պարզ գործիքները, ինչպես օրինակ գրիչն է, տաղանդավոր արվեստագետների ձեռքում կարող են իսկական գլուխգործոցներ կերտել:

Նախորդ անգամ ժամանակակից նկարիչների շարքից ներկայացրեցինք Օլեգ Ժիվետինին: Այսօր ձեզ կներկայացնենք իսպանացի նկարիչ, բանաստեղծ Խուան Ֆրանցիսկո Կասասին, ով ծնվել է Անդալուսիայի Լա Կարոլինա բնակավայրում: Կասասը լուսանկարում է ու այդ աշխատանքները յուղաներկով վերարտադրում է կտավների վրա: Նա նաև սովորական կապույտ գրիչով է աշխատում: Կասասը համարվում է Իսպանիայի ամենաազդեցիկ երիտասարդ նկարիչներից մեկը, ով այժմ ապրում ու ստեղծագործում է Փարիզում ու Մադրիդում: Խուան Ֆրանսիսկո Կասասը ավարտել է Գրանադայի համալսարանն ու ստացել դոկտորական աստիճան, ինչպես նաև դասավանդել համալսարանում: 

2002թ.-ից նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում` ինչպես խմբակային, այնպես էլ անհատական ցուցադրություների ժամանակ: Նկարիչը հասցրել է արժանանալ բազմաթիվ պարգևների ու մրցանակների:
Դե ինչ, վայելեք տաղանդավոր նկարչի` գրիչով արված հիպերռեալիստական աշխատանքները:

Fantastic Drawings By Juan Francisco Casas (1)

By Juan Francisco Casas (4)

By Juan Francisco Casas (9)

imagen-813

By Juan Francisco Casas (10)


imagen-817



© Խուան Խվրանցիսկո Կասաս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել