Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում «տեղեկություններ» են հայտնվում, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության և ԱԺ խմբակցության կազմում առկա են որոշակի խմորումներ ու ներքին հակասություններ, որոնցում շեշտվում է մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի անունը։ 
Եվ կուսակցությունում, և խմբակցությունում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները, իսկ մթնոլորտը ավելի քան համերաշխ է։ Նման լուրերը ընդամենը երևակայության կամ միտումնավոր կերպով ապատեղեկատվություն տարածելու արդյունքն է՝ նպատակ ունենալով դիտումներ ավելացնել կամ ստվեր գցել Բարգավաճ Հայաստան կուսակցության և խմբակցության գործունեության ու առանձին անհատների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել