son_2Եթե այն մարդկանց թվին եք պատկանում, ում համար հաճելի երազները միայն երազանք են, ապա այս հոդվածը ձեզ համար է: Հետևելով այս պարզ կանոններին` ձեզ կհաջողվի հասնել առողջ ու հաճելի երազների:

Քնելուց առաջ օդափոխեք սենյակը` անկախ տարվա եղանակից: Հիշեք, որ մաքուր օդը լավ քնի նախապայման է, ուստի 5-10 րոպեով օդափոխելը պարտադիր է, անգամ եթե դրսում -25 աստիճան է:

Անջատեք թխկթխկացող ժամացույցները, համակարգիչն ու այլ սարքավորումներ, որպեսզի ննջասենյակում կատարյալ լռություն տիրի: Մի մոռացեք նաև անջատել բոլոր լույսերը:

Քնելուց մի քանի ժամ առաջ թեթև մարզանք արեք: Բավական է 10 անգամ կքանստել, մարզել մկանները, պարել կամ պարզապես զբոսնել:

Սնունդ ընդունեք քնելուց չորս ժամ առաջ: Իսկ ուշ ժամին առաջացած սովի զգացումը կարելի է մարել մի բաժակ կանաչ թեյի միջոցով:

Եթերային յուղերով տաք լոգանքը նույնպես կօգնի թուլանալ և մոռանալ անհանգստությունների մասին: Ամբողջական ռելաքսի համար միացրեք ձեր սիրելի երաժշտությունը:

Հետևեք օրվա ռեժիմին: Անպայման պառկեք քնելու մինչև գիշերվա ժամը 12-ը: Ավելի լավ է քնել և զարթնել նույն ժամին:

Հրաժարվեք գիշերը հեռուստացույց կամ լուրջ ֆիլմեր դիտելուց, ինչպես նաև ծանր գրքեր կարդալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել