Civilnet.am-ը գրում է.

Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը դեկտեմբերի 5-ին կազմակերպում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:

Երթը կմեկնարկի ժամը 12:30–ին Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիից  և դրոշներով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ:

Ակցիայի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Միաժամանակ` շուրջ 400-500 քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ շենքի դիմաց: Նրանք երթով շարժվել էին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև կառավարության շենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել