Փաստորեն ոչ դիմություն ունենք, ոչ էլ ընդդիմություն, ու այսօր կարելի կլիներ հետաձգել կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով, եթե չբացակայեին ու քվերակությանը մասնակցեին հետաձգելու մասին օրինագիծը ներկայացրած 4 խմբակցությունների բոլոր անդամները:
Այդ դեպքում քվեարկությունը կունենար 55 կողմ և 53 դեմ արդյունք, ինչը բավական կլիներ օրինագիծն ընդունելու համար, բայց դե չեղավ, ու չեղավ այս մարդկանց պատճառով.

ԲՀԿ.
Չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Քոչարյանը, բացակայել են Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Կարո Կարապետյանը, Գրիգոր Գրիգորյանը:

ՀԱԿ.
Բացակայել է Լյուդմիլա Սարգսյանը

Ժառանգություն.
Բացակայել է Թևան Պողոսյանը:

ՀՅԴ.
Բացակայել է Արմեն Ռոստոմյանը, չի մասնակցել Վահան Հովհաննիսյանը:

Նշեմ նաև, որ Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Մարգարյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ գտնվում են Հնդկաստանում։

Այ, այսպիսի անպիտան պառլամենտ ունենք, որը վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերում, իսկ ընդդիմությունն էլ զուտ պոպուլիզմով է զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել