Արչիի պրոֆեսիոնալիզմն ու անաչառությունը հօդս են ցնդում, երբ հարցը շոուբիզնեսին է վերաբերվում
Գաղտնիք չէ, որ տեղական հաղորդումների մի ստվար մասը արտասահմանյան, հիմնականում ռուսական հաղորդումների կրկնօրինակումն են, բայց այսօր դրա մասին չէ որ ուզում եմ խոսել: Կանդրադառնամ դրանցից ամենահաջողվածին` Կիսաբաց լուսամուտներին և նրա հաղորդավարին` Արչիին, ում ի դեպ Հայաստանի լավագույն արական սեռի հաղորդավարն եմ համարում: 
Հարցերն ու խնդիրները, որոնք բարձրացվում են հաղորդման ժամանակ իսկապես սուր են և ակտուալ և որպես կանոն իրենց լուծումն են ստանում եթերի ընթացքում, կամ դրանից հետո: Արչիի կեցն էլ բավական հետաքրքիր է. Նա կարծես վեր է քննարկումներից և պարզապես փայլուն է կատարում հաղորդման մոդերատորի իր դերը: Բայց արի ու տես մեր սիրված հաղորդավարը միշտ չէ որ անաչառ է հաղորդումը վարելիս, հատկապես, երբ հարցը շոուբիզնեսին է վերաբերվում: Ցանկացած օտար մարմնի և շոուբիզնեսի ներկայցուցչի կոնֆլիկտում Արչին պարտադիր կերպով աստղիկի կողմն է բռնում և եթե անգամ դա բացահայտ չի անում, ապա հաղորդումն այնպես է կազմակերպում, որ աստղային թիմը գզի օտար մարմնին:
Ամենաթարմ օրինակը, թերևս, Slaq.am-ի խմբագրի և երգչուհի Նունե Եսայանի վեճն էր, որի ընթացքում Արչիի պրոֆեսսիոնալիզմն ու անաչառությունը հերթական անգամ հօդս ցնդեցին: Ու այն ինչ տեսա ինձ բնավ էլ դուր չեկավ: Խեղճ ու կրակ խմբագիր, ով անզորությունից չէր հասկանում ինչ անել. Հաղորդումը լքելը ճիշտ չէր ընկալվի, իսկ մնալն անտանելի էր դառնում: 
«Засада»-այսպես կարելի էր կոչել այն հաղորդումը, որտեղ լրագրողին դարանակալել էր շոուբիզնեսյան մի ողջ թիմ: Կիսաբաց լուսամուտներ հաղորդումը բանավեճի ֆորմատով է կառուցված, որտեղ բանավիճող կողմերը ունենում են կողմնակիցներ և ընդդիմախոսներ: Սակայն շոուբիզնեսյան թեմատիկայի ժամանակ հակամարտող կողմերի թիմակցիների հարաբերակցությունը խիստ տարբեր է: Սովորաբար մեկը բոլոի դեմ, բոլորն էլ մեկի: Իսկ Արչին կրավորական կեցվածք է ընդունում, թույլ տալով, որ վիրավորված շոուբիզնեսցիները պատառոտեն զոհին: 
Նշածս հաղորդման ժամանակ Արչին պարզապես կազմակերպեց, որ վիրավորված Եսայանն իրականացնի իր վենդետտան:
Իրականում ընդամենը երկու տրամաբանական բացատրություն կարող է ունենալ Արչիի նման կողմնակալությունը: Անկեղծ, չեմ ուզում հավատալ, որ պատճառը ֆինանսկան կամ նյութական մոտիվներում է թաքնված, այդ պատճառով ինձ ավելի հավանական է թվում, որ Արչին ուղղակի չի կարողանում խուսափել իր պատկանելությունից ու հնարավոր ու անհնար բոլոր միջոցնրը ձեռնարկում է, որ օգնի իր շոուբիզնեսյան ընկերներին բավարարվածություն ստանալ: Սա իհարկե զուտ անձնական մակարդակի վրա ընդունելի է, բայց երբ դու քո հաղորդումն անվանում ես Հայաստանի թիվ 1 թոլք շոուն և քեզ տասնյակ հազարավոր մարդիկ են դիտում, պարզապես իրավունք չունես կողմնակալություն հանդես բերել: 
Արչիին կառաջարկեմ առաջիկայում կամ խուսափել նման գործելավոճից, կամ էլ ընդհանրապես շոուբիզնեսին անդրադարձեր չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել