Ձյուն գա գլխներիդ, ինչ Երեւանի ու Հայաստանի գլխին է գլաիս: Աստված չպիտի էսքան ժլատ գտնվեր, ու ձեր «արարման» պահին գոնե ուղեղի մի հատ շարիկ կամ ծալք տար: Հիմա էլ հպարտանում են, որ Հայաստանում գազի գինը չի թանկանալու եւ գազը ձեռք ենք բերելու առանց մաքսատուրքի: 155 մլն դոլար պարտքի դիմաց Հայռուսգազարդի 20 տոկոսը ձեռներից տարել են, երկիրը ձրի Մաքսային միություն են մտցրել, ողջ երկիրը վեր են ածել ռազմաբազայի, որի կոմունալ ծախսերը մենք ենք վճարելու ու արենդա էլ չեն վճարում, այսքանից հետո դեռ պարզվում է՝ «հաղթողական» բանակցություններ են վարել: Տո, այ տգետներ, գոն ե մի հատ Ուկրաինայի պատմությունը նայեք. նրանց մոտ էլ էին պարտքի դիմաց Ուկրգազի ակցիաները վերցրել, իսկ թե ինչով ավարտվեց տեսանք... Սակավամիտների ձեռքը մի ողջ երկիր ու նրա ապագան կրակն են ընկել... Լավ է գոնե հարեւան պարսիկները կան, որ հասկանում են վիճակը ու Պուտինից հետո հայտարարեցին, որ ինչքան պետք լինի գազ կտան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել