Լավ էլի... սեռասարսափները շարունակվում են, ու հիմա էլ սերիալածին Դիանա Գրիգորյանն է անցել երգելուն: Տարիներ շարունակ մեր աչքերն ու բանականությունը սեռասարսափ ու սուիցիդալ հակումների մղող սերիալներով բռնաբարելուց հետո, Ձինան անցավ մեր լսողական համակարգի բռնաբարությանը:
Դե Դիանան ա, քանի որ չէր կարող չլիներ գռդոն, ընդ որում` հաշվենկատ ու մասսաներին ուղղված գռդոն: Մարդու աղջիկը ինչ-որ ուսուցչի մասին տո լի երգում ա, տո լի ասմունքում ա, տո լի պահի տակ տնքում ու գոռգոռում ա, մի խոսքով երգում ա ու երգի աուդիոտարբերակն արդեն յութուբում ա: Իմանալով Ձինըչկայի գաստրոնոմիկ ճաշակները` կարելի է ենթադրել, որ սահմռկեցուցիչ կատարման հոլովակը շուտով պատրաստ կլինի, ու դա արվում է նրա համար, որ վերջին զանգի գեղական փարթիներում (այդ թվում նաև Երևանի՝ որպես ամենամեծ գեղի փարթիներում) լինի գլխավոր հիթը:
Երգն էլ մի երգ լինի... տափուկ ու շաբլոն տողեր, անգամ ստուդիայում մշակում անցնելուց հետո անգինայով հիվանդի ձայն հիշեցնող բաղաձայնություն, մի քանի երգեցողության ոճ խառնելու խղճուկ փորձ... մի խոսքով, երգարվեստի դժվար ապրուստ:
Հա ու ցավն էն ա, որ էս ցածրաճաշակ տափակությունը վստահաբար լայն լսարան կհավաքի, որովհետև Ձինան արդեն իր լսարանին բարեհաջող բուծելա իրա չաղ հարսանիքներով ու դժվար ապրուստներով: Մնաց մի հատ էլ իրան նկարչության մեջ փորձի ու վերջ էլի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել