ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շուրջ ինչ հեքիաթ ասես, լսեցինք, որ կողմից ասես մոտեցան ու ինչ մեկնաբանություն ասես, տվեցին։ «Լուրջ» քննարկումներ ծավալվեցին հյուրերի հագուկապի, բարևների, ժեստիկուլյացիայի շուրջ։ Բայց թե դրանով ի՞նչ են ուզում ասել, Պուտինին ի՞նչ հաղորդագրություն են ուզում հասցնել, այդպես էլ հասկանալի չէ։ Փոքրաթիվ խմբերի ջղաձգումներն ընդամենը հիշեցնում են հայտնի անեկդոտը՝ նոր եմ իմացել` պիտի պայքարեմ Մաքսային միության անդամակցության դեմ։ Իհարկե, շատ գրանտակերների համար սա լավ առիթ է երևալու, աղաղակելու, հետագա գրանտների հիմքը դնելու համար, բայց ազգային շահը պետք չէ խառնել այդ ճղճիմ խաղերին։ Ի դեպ, ՌԴ նախագահին ջերմ ընդունելության մասին. պետք չէ զարմանալ, քանի որ իսկական հայերը հյուրընկալ ազգ են։ Ընդ որում, նկատենք, որ նույն ջերմ ու բարիդրացիական հարաբերություններն ու մթնոլորտն էին նաև Վիլնյուսի արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել