Մենք ասում ենք՝ Շնորհակալ եմ, որ Դու կաս, երբ կարող ենք ասել՝ Ես սիրում եմ Քեզ:

Մենք ասում ենք՝ Ես այլևս չեմ ուզում ապրել, երբ ուզում ենք, որ մեզ համոզեն հակառակում:

Մենք ասում ենք՝ Այստեղ ցուրտ է, երբ մենք ինչ-որ մեկի հպման կարիքն ունենք:

Մենք ասում ենք՝ Ինձ՝ Քեզանից այլևս ոչինչ պետք չէ, երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք:

Մենք ասում ենք՝ Ես հեռախոսը չէի վերցնում, որովհետև զբաղված էի, երբ ամաչում ենք խոստովանվել, որ այդ ձայնը լսելը այլևս բավականություն չի պատճառում:

Մենք ասում ենք՝ Ես ոչ ոքի պետք չեմ, երբ իրականում պետք չենք այն միակ մարդուն:

Մենք ասում ենք՝ Ես ինքս կանեմ, երբ ամաչում ենք օգնություն խնդրել:

Մենք ասում ենք՝ Դու լավ ընկեր ես, երբ մոռանում ենք ավելացնել … բայց Դու երբեք դրանից ավել չես դառնա ինձ համար:

Մենք ասում ենք՝ Դա կարևոր չէ, երբ գիտենք, որ համակերպվելուց բացի ուրիշ ընտրություն չունենք:

Մենք ասում ենք՝ Ես վստահում եմ Քեզ, երբ վախենում ենք թե խաղալիք ենք դարձել:

Մենք ասում ենք՝ Առհավետ, երբ ուզում ենք նայել ժամացույցին:

Մենք ասում ենք՝ Ես կողքիդ էի, երբ չենք կարողանում մեզ համար արդարացում գտնել:

Մենք այնքան շատ բան ենք ասում, որ երբ լեզվի վրա մնում են երեք վերջին չվատնված բառերը, մենք սեղմում ենք մեր շրթունքները, նայում հատակին, ու լռում:

Ռեմիդիոս Վարո Փախուստ 1961

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել