Էսօր Բաղրամյան 26-ի դիմաց ֆոտո էի անում Պուտինի գալուց, անիմաստ, իհարկե, բայց էդ չեմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ ոստիկանները բավականին կազմակերպված ու կիրթ լրագրողներին տեղ հատկացրին, հենց շենքի դիմաց, նույնիսկ լսում էին մեր խնդրանքները «մի մետր էս կողմ, մի էրկու մետր էն կողմ» կանգնելու մասին։ Իսկ լրագրողուհիներից մի քանիսը իրենց վերապահել էին ավելի շատ ակտիվիստի դերեր ու մեկ դուրս էին գալիս հատկացված վայրից, որ հետո մունաթով ու լաչառությամբ հետ գան... Բայց էդ սաղ հեչ։ Լրագրողուհիներից մեկը պայուսակի չէրևացող կողմին գրիչով մեծ-մեծ գրել էր хержик-суй ու պարբերաբար դնում էր, շենքի ֆոնին ֆոտո էր անում։ Հավանաբար, որ հետո հերոսաբար տեղադրի ֆեյսբուքում։ Ոստիկաններից մեկը ժպտալով խնդրեց ցույց տալ՝ ինչ է գրված, ստացավ մերժում ու էլ չխոսեց էդ թեմայով։ Հիմա հարց։ Եթե դու լրագրող ես, օգտվում ես լրագրողի արտոնություններից, այդ պահին փակ նախագահականի դիմաց հանգիստ կանգնած պետք է քո գործը անես, ինչու՞ չես անում։ Ավելին, քո գործողություններով ինչու՞ ես խանգարում ես ուրիշներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել