Քերոցու նոր տարբերա՞կ, թե ծրագրային խնդիր! Հիշեցնեմ, որ երեկ աշխատանքային օր չէր Հայաստանում, այսօր առավոտյան ժամը 9:00 մոտենում եմ թաղապետարան` մեքենայի գույքահարկը վճարելու համար, կտրոնի վրա մեկ օրվա տույժ էր արդեն գրված: Ասում եմ աշխատակցին` կներեք, այսօր ամսի 2-ն է, իսկ երեկ աշխատանքային օր չէր, որ վճարեի..... ասում է`դա մեր մեղավորությունը չի, ծրագիրն է ամսի մեկից հետո դիմողներին տույժ ավելացնում .... Դե բա էտ ծրագրին բացատրող չկա՞, որ մեր երկրում կիրակին աշխատանքային չի: Ըստ օրենքի` այսօրվա մուծողները չպիտի տույժ վճարեն: Եղածը մի բան չի, բայց վիրավորականա, որ ամեն ձև ուզում են մի կոպեկ ավել պոկեն.....
Հ.Գ. Ցանկացած հիմնարկում նույնիսկ վարկ մուծելուց, եթե ամսի 1-ը աշխատանքային չի, ամսի 2-ին չեն տուգանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել