Ուկրաինայում տեղի ունեցողի վրա, ակնհայտորեն, արտաքին ազդեցություններն աճում են... Որքան էլ հիանում, ոգեշնչվում ենք այդ երկրում տեղի ունեցողով, այդուհանդերձ դեռ պարզ չէ, թե ճգնաժամը ե՞րբ կավարտվի (այն նոր նոր սկսվում է), ինչպե՞ս եւ ի՞նչ գին կվճարի դրա համար Ուկրաինան: Որքան էլ Արեւմուտքը կուլ չտա իր քաղաքականությանը՝ Արեւելյան գործընկերությանը հասցված հարվածը ու ատամներով փորձի պահել Ուկրաինան, Ռուսաստանն էլ հեշտ չի նահանջելու... Դրան էլ հավելենք այն, որ ասոցացման կողմնակիցների դեմ կարող են հանվել Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցներին, զենքուզրահ, ապա պատկերը շատ-շատ խառն է դառնում...Ինչպես կասեին Մաուգլի մուլտֆիլմի հերոսները` «Будет славная охота»: Ուկրաինայի պարագայում դա հաստատ պետք է արտաբերել ցավով ու մտահոգությամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել