- Փարի՛զ եմ ուզում,- համառորեն կրկնում էր Լենան:
- Սպասի՛ր,- բորբոքվեց Լևոնը:- Ինչու՞ քեզ չի բավարարում Իսպանիան` Սևիլիա, Վալենսիա, Բարսելոնա:
-Չէ՛, Փարիզ եմ ուզում:
-Լավ,- հանձնվեց Լևոնը,- թող լինի Փարիզ:
Նա նստեց Լենայի կողքին, բռնեց նրա ձեռքը, և նրանք երկուսով սկսեցին ուզել Փարիզ:
* * *
Խորհուրդ աղջիկներին. «Չարժե վստահել այն տղամարդուն, որը պնդում է, թե ամուսնացած չէ, և ի դեմս ձեզ տեսնում է իր կյանքի ապագա ուղեկցին, եթե դուք նրա հեռախոսում գրանցված եք «Ջրմուղ» անունով…»:
* * *
«Ես երկու շաբաթ պնդում էի, որ չեմ ուզում ծննդիս առթիվ նվեր գնես, բայց դու օրը, մեկ է, մոռացար»: 
* * *
Ես մինչև հիմա պահում եմ քո նկարները… ես դրանց վրա սուրճիս բաժակն եմ դնում: 
* * *
Եթե կինը հաջողակ է,աննման ու գոհ է կյանքից… Ուրեմն` նա ինչ–որ մեկից վրեժ է լուծում: 
* * *
- Պապ ջան, չե՛մ ամուսնանալու: Ես Ձեզ հետ եմ ապրելու:
-Չհամարձակվե՛ս շանատաժի ենթարկել հորդ: 
* * *
Ավելի լավ է լինել ոչ ֆոտոգենիկ, քան լսել` սիրուն ես դուրս եկել: 
* * *
«Հետաքրքիր է` միայն ես եմ, որ դուռը ծեծելիս երբ հարցնում են` ով է, ասում եմ` ես եմ»: 
* * *
Կարծում եք կինը թու՞յլ սեռ է: Փորձեք գիշերը խլել նրանից վերմակը: 
* * *
Կանացի տրամաբանություն.
- Ստոր, զզվելի, սրիկա,զզվում եմ քեզնից, ատում եմ քեզ, մարդ չես…..հետ արի: 
* * *
Կինը զանգում է ամուսնուն:
-Սիրելի՛ս, դու ինձ սիրու՞մ ես:
-Աղջի, մեքենայիս ի՞նչ ես արել…
* * *
Գիտե՞ք` ինչու չեմ սիրում բուսակերներին, որովհետև նրանք ուտում են իմ ուտելիքի ուտելիքը: 
***
Ճաղատների մխիթարանքը. Մազը որ լավ բան լիներ, ամեն տեղ չէր աճի:
* * *
Սերը լույս է, իսկ ամուսնությունը՝ լույսի վարձը…:
* * *
Հետաքրքիր է Կանադայի դրոշին այդ ի՞նչ է նկարած, որ տերևով ծածկել են:
* * *
Նույնիսկ ամենաբարձր գահին հետույք է նստում:
* * *
Երբ վատ եմ զգում, ինձ տանում են հիվանդանոց, իսկ երբ լավ եմ զգում, ինձ տանում են բաժին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել