Ինչո՞ւ այսպես եղավ:
ա) Արևմուտքը բավարար չթիրախավորեց Ռուսաստանից և ասոցացվող երկրներից սպասվող մարտահրավերները: Չբալանսավորեց առաջարկ-պահանջարկ փաթեթը, երբեմն անգամ տպավորություն թողնելով, որ լրջորեն անհանգստացած չէ այդ երկրների խնդրով: Ասել է` առարկայական որևէ բան չառաջարկեց:
բ) Արևմուտքի գլուխն անչափ խառն էր իրենով. ԵՄ-ն ու ԱՄՆ-ը տնտեսական վերջին ճգնաժամերից հետո կանգնած են հարատև դեֆոլտի առաջ և անկարող են Ռուսաստանից էներգետիկ և այլ կարգի կախում ունեցող ԱՊՀ երկրները որևէ կերպ պոկելու ՌԴ ազդեցության դաշտից և տանելու դեպի Եվրոպա։
գ) Հին ծերուկ Եվրոպան և նոր` Արևելյան Եվրոպայի երկրները, խոշոր հաշվով, սկզբունքային այլ մոտեցումներ ունեին ասոցացման խնդրին: Ծերուկ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա) այնքան էլ հետաքրքրված չէր «թեմայով»` ի սկզբանե, և մտածում էր` լինի` լավ, չի լինի` էլի լավ: Իսկ Արևելյան Եվրոպայի երկրների` մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի համար ասոցացումն ուղղակի հեղինակության խնդիր էր, ինչն էլ նրանք փառահեղորեն դրեցին Ռուսաստանի ոտքերի տակ:
դ) Հնարավոր է կայացավ առևտրային խոշոր գործարք (այդ մասին արդեն ասել ենք)` Իրանը վերցնելու, Սիրիան ու ԱՊՀ երկրները թողնելու շուրջ, որպես միջնաժամկետ ծրագիր:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել