Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունով չիլիացին մտադիր է դատի տալ տեղական ընտրական հանձնաժողովին, որի անդամներից մեկը ընտրությունների ժամանակ լուսանկարել է երիտասարդի անձնագիրը և տեղադրել Facebook սոցիալական կայքում: Հանձնաժողովի անդամը տեղադրելուց առաջ չէր էլ պատկերացնում, որ այս լուսանկարը այդքան կտարածվի ու կքննարկվի ինտերնետում: Երկու օր անց Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը նկատել է, որ իր լուսանկարը հանդիսանում է ինտերնետում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ու երիտասարդը դարձել է զանգվածային ծաղրի առարկա: Լուսանկարը համացանց տեղադրող Հադուե Պալման ներողություն է խնդրել երիտասարդից, սակայն Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգը պատրաստվում է մոտ օրերս դատական հայց ներկայացնել ազգային ընտրական հանձնաժողովի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել