Ահա, թե ինչ է նշանակում մեծ քաղաքականություն:
Աշխարհը հավաքվել է Վիլնյուսում, բացի Ռուսաստանից... որևէ ներկայացուցիչ Ռուսաստանը չի ուղարկել այնտեղ:
Ավելին` իր ճնշումների միջոցով փսորել է ողջ ԵՄ սամիթը, լիտվացիների քթից բերել ԵՄ նախագահության ողջ հմայքը...
Իր հերթին Սիրիայի ընդդիմությունը, Ժնեւ-երկուսի նախաշեմին, իսկ որ կարեւորն է` Վիլնյուսի գագաթնաժողովի մեկնարկի օրը կրկին ռմբակոծել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը... ատամ ընդ ատաման օրենքի համաձայն, որպես Չեմբեռնլինի պատասխան`Ռուսիային:
Հ.Գ. Ամա՜, նույն մեծ քաղաքականության հանգույն, զոհվել-վիրավորել են ոչ թե արեւմտացիք եւ ոչ էլ ռուսները, այլ` հասարակ սիրիացիները...
Այդպիսին է մեծ քաղաքականության օրենք, փոքրերը միշտ էլ «ոտատակ» են ընկնում` «մեծերի» մեծ կռվում:
Թանկագին հայեր, իմ սիրելիներ:
Ավա՜ղ, շատ ավաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել