ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետHaynews.am-ը գրում է.
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ:
ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ նրանց առաջարկները, դիտողություններն ու օժանդակությունը շատ կարեւոր են ոլորտի հիմնախնդիրների լուծման համար եւ միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի: 

Նայջել Մերմագենը տեղեկացրեց, որ ԵԽ-ն պարբերաբար՝ 5 տարին մեկ անգամ, պատվիրակություններ է գործուղում ԵԽ բոլոր 47 երկրներ՝ ծանոթանալու եւ հետեւելու տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման եւ կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարման ընթացքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել