Երեկ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի եղել նրան ուղեկցող շքախմբի կազմում: Ընդ որում, ուշագրավն այն է, որ Արմեն Գևորգյանը մշտապես համարվել է Վարդան Ղուկասյանի «թիկունքը: Քաղաքապետարանից երեկ մեկնաբանել են, որ Ղուկասյանը փոխվարչապետին չի դիմավորել Գյումրիում չլինելու պատճառով: Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լ. Աղեկյանի խոսքերով՝ Ղուկասյանը բացակայել է քաղաքից, բայց գտնվել է երկրում: Այս մեկնաբանություններն, իհարկե, ծիծաղելի են հնչում: Տեսակետ կա, որ նա խուսափում է ՀՀԿ ղեկավար կազմի հետ առերեսումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել