Հարգելի՛ Հայկ Մարության, կարգին սքեչ-շոուի գրեթե բոլոր թողարկումներն անցնում են թույլատրելիի սահմանները, այդ հաղորդումը ուղղակի ազդում է երեխաների հոգեբանության վրա: Անթույլատրելի է հեռարձակել հումորային այդ շոու ծրագիրը, որը պարունակում է միայն սանձարձակություն: Արդյո՞ք կարելի է ամեն թողարկման ընթացքում հումոր անել սեքսի մասին, անել փողոցային արտահայտություններ, մլեմ, դոմփեմ.........................էլ չգիտեմ ինչ: Ախր չի կարելի, վերջապես երեխաները նույնպես նայում են այդ շոուն:

Անչափ հարգելով Ձեզ, խնդրում եմ ուղղակի՝ բարձրացրեք Ձեր շոուի որակը: Մլել, դոմփել և այլ այլանդակ արտահայտություններով չի կարելի եթեր մտնել: Հույս ունեմ՝ այլևս չեն լինի նմանատիպ արտահայտություններ, քանի որ վստահ եմ, որ Ձեզ ևս հուզում է մեր մատաղ սերնդի դաստիարակության հարցը, Դուք էլ հստակ գիտակցում եք, որ կարգին սքեչ շոուն ունի մեծ լսարան հատկապես՝ երեխաների և դեռահասների շրջանում, և նմանատիպ արտահայտությունները վատ են ազդում երեխաների հոգեբանության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել