Տեսնես՝ ոմանք հասկանում ե՞ն, որ Տավուշի մարզի դեպքերի հետ կապված իրենց տարածած ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ավելորդ իրարանցում է առաջացնում, իսկ մեր այն լրագրողներին, ովքեր այս ամենն օգտագործում են ի շահ իրենց ու լրատվականի հարաբերական առաջխաղացման, ԽՆԴՐՈՒՄ և ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, նման քայլ անելուց առաջ մի պահ մտածեն, որ այդ ամենը կարդում են մեր մայրերը, ովքեր բանակում զավակներ ունեն, գոնե պատկերացնում ե՞ք ինչ վիճակում են հայտնվում նրանց՝ կարդալով նման ապատեղեկատվություններ...գոնե նրանց խղճացեք...
Հ.Գ. ինքս էլ թեմայի հետ կապված բավականին տեղեկատվության եմ տիրապետում (և ոչ միայն լրատվական աղբյուրներից), սակայն ինձ իրավունք չեմ վերապահում նման հայտարարություններ և հրապարակումներ անել, այդ ամենը թողնում եմ ավելի կոմպետենտ անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել