Ես հանուն Եվրոպայի հետ ասոցացման` դուրս չէի գա փողոց: Դուրս չեմ գալիս: Ու ոչ թե որտև ես ուզում եմ ընկնել ռուսական սապոգի տակ` մատուշկայի գիրկը:

Ես դուրս կգայի, եթե ընտրությունը լիներ ազատություն կամ Ռուսաստան: 

Բայց էսօր ես չունեմ էդ ընտրությունը: Ցավոք, ազատությունը շատ քչերն են դիտարկում որպես տարբերակ: Ու ոչ միայն ղեկավարության մեջ: Հասարակ մարդկանց շարքերում էլ: 

Էսօր ընդամենը ճաշակների պայքար է, չկա պայքար հանուն գաղափարի՝ ազատության: Իսկ ծառայության (կուզեք՝ ստրկության) տեսակների միջև մեծ տարբերություն դնելն ու դրանց համար իրար կոկորդ կրծելն ինձ համար զավեշտալի է: Թոկից կապած՝ մեկ չի՞ տերդ սև է, թե սպիտակ: 

Դրա համար իմ կռիվը լեզվի համար է, էնտեղ ազատության՝ հոգևոր ու մտավոր, հիմքերն են թաղված: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել