Հայաստանում այս տարի գրանցվեց աղքատության բարձր ցուցանիշ, և այդ ցուցակը, ինչպես միշտ, գլխավորում է Շիրակի մարզը: Ես ուզում եմ հարցնել մեր կառավարությանը, թե հարկային բարեփոխումների և՛ գործարարներին, և՛ բիզնեսին թեադրվող անպայման պայմանները պարտադրելիս, արդյո՞ք հաշվի առնվում է, որ մի ամբողջ մարզ` այս պարագայում Շիրակի մարզի գործարարներն ու բիզնեսը, կանգնում են լուրջ խնդրի առջև, փակվե՞լ, թե, այնուամենայնիվ, փակվել:
Լուրջ եմ ասում, ժողովուրդը վախենում է ինքն իրեն խոստովանել, որ ինքն իսկապես աղքատ է՝ սնանկ: Նույնիսկ հարուստներն են աղքատ, սա մի քիչ բիբլիական մոտեցում է, բայց իրականում հարստության դիմակը պահպանվում է բանկերից վերցված՝ չմարվող վարկերով, կամ ինչպես գյումրեցիներն են ասում, Ալեից առա Վլեին տվեցի, Վլեից էլ առա` Ալեին տվեցի: Թքած վիճակ է, բոլոր ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել