Կարդում եմ մամուլը ու այսպիսի պարբերություն. «ՀԱԿ-ակտիվիստ կանանցից մեկն էլ, դիմելով Վալերի Օսիպյանին, ասաց. «Ուզում եմ անցնեմ դիմացի մայթ, ղարաբաղցի՞ն ինձ պետք է ասի՝ որտեղ կանգնեմ: Ես ասում եմ՝ ինքը նարկաման ղումարբազ ա, ե՛ս եմ Հայաստանում ծնվել, ոչ թե ինքը՝ հոկտեմբերի 27-ի հանցագործը: Ամբողջ Հայաստանը ծախել է»»:

Ուրեմն, անկախ նրանից, թե ով-ոնց է վերաբերում Սերժին, ուզում եմ ասել, որ այդ ՀԱԿ-ակտիվիստ կինը իրավունք չունի հայ կոչվելու, եթե ինքը տարբերակում է մտցնում հայ-ղարաբաղցի, եթե իր համար Արցախը Հայաստան չէ, ինչը նա շեշտում է՝ ասելով, որ ինքն է Հայաստանում ծնվել:

Եվ առհասարակ, ՀԱԿ-ը արդեն զզվացրել ա իրա՝ ոչ ադեկվատ լաչառներով: Ես, օրինակ, արմատներով ղարաբաղցի եմ, ու ցանկացած անհատի ու քաղաքական կուսակցության, ով կփորձի ասել, որ ես կամ պապերս պակաս հայ են եղել, քան ասենք հրազդանցու, գորիսեցու, գյումրեցու կամ էլ երևանցու պապերը, պետք է կրի ազգի դավաճանի ու թշնամու խարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել