Երեկ, երբ կայացավ ՊՐՈ արտոնագրերի հանձնումը հայ մարզիչներին, տեղում հիշեցի Յոհան Կրույֆին, ում ներդրումը համաշխարհային ֆուտբոլում ու հատկապես մարզչական գործում` անգերագնահատելի է: Ուղղակիորեն նա ժամանակակից ֆուտբոլի մարտավարական բոլոր նորարարությունների հիմքում է. հիշեցի ու վերջ. մեկ էլ այսօր տեսնեմ Բարսելոնայի երկրպագուների շրջանում հայտնի ռուսական BarcaMania ռեսուրսում Կրույֆի «Мне нравится футбол» գրքի թարգմանությունը, որը հրապարակում են մաս-մաս. ասածս ի՞նչ ա: Իհարկե, այդքան էլ լավատեղյակ չեմ, թե ինչ կուրսեր են անցնում հայ մարզիչները, սակայն էտ գիրքն ավելին արժե, քան հազար հատ ՊՐՈ դասընթաց: Ցավոք սրտի, մեր «պրոֆեսոր» մարզիչներից միայն մի քանիսն են, որ անգամ գոնե ռուսերենի են տիրապետում ու չեն էլ կարող դա կարդալ ... ֆուտբոլը-ֆուտբոլով, բայց կարդալն էլ վատ չէր լինի: Լավ կլիներ, եթե այդ գիրքը թարգմանվեր հայերեն ու տրվեր ամեն հայ երիտասարդ ֆուտբոլիստի ու մարզչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել