Նուռը ոչ միայն համեղ և օգտակար միրգ է, այլև էֆֆեկտիվ «բուժակ» մեր մաշկի համար: Կոսմետոլոգիական ինդուստրիայում նռան հյութի հիմքի վրա բազմաթիվ միջոցներ են արտադրվում:

Տնային պայմաններում ևս հնարավոր է օգտվել նռան հատկություններից` պատրաստել դիմակներ, սկրաբներ կամ տոնիկներ. չէ՞ որ այն օգնում է ազատվել գրգռվածությունից, կորյակներից և սև կետիկներից և մաշկին վերադարձնել առողջ ու գեղեցիկ տեսք:

Դիմակ յուղոտ մաշկի համար

Նռան կեղևը մանրացրեք քերիչով, իսկ հատիկներից ստացեք մեկ ճաշի գդալ հյութ: Խառնեք իրար և ավելացրեք մեկ հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

Դիմակ չոր մաշկի համար

Խառնեք նռան հյութն ու յուղոտ սերուցքը 1:1 հարաբերակցությամբ: Ավելացրեք մեկ թեյի գդալ ցանկացած տեսակի բուսական յուղ: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո մաքրեք դիմակը տաք ջրի մեջ թաթախված բամբակի կտորով:

Նռան սկրաբ

Նռան չորացրած հատիկները մանրացրեք: Կես թեյի գդալ մանր աղը խառնեք մեկ ճաշի գդալ մանրացրած հատիկներին, ավելացրեք երկու ճաշի գդալ հեղուկ օճառ: Լավ խառնեք և մերսող շարժումներով քսեք թաց մաշկին: 2-3 րոպե հետո լվացեք գոլ ջրով:

Դիմակ ցանկացած տիպի մաշկի համար

Կես նռան հյութը խառնեք եռացրած ջրով անցկացրած 3 ճաշի գդալ վարսակի փաթիլների, մեկ թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ ձիթապտղի յուղի և մեկ դեղնուցի հետ: Խառնեք բոլոր բաղադրիչներն ու քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա լվացեք:

Սպիտակեցնող դիմակ

Լավ խառնեք երկու ճաշի գդալ նռան թարմ հյութը, մեկ ճաշի գդալ անյուղ թթվասերն ու կես ճաշի գդալ կիտրոնի հյութը: Քսեք դեմքին 15 րոպեով և լվացեք գոլ ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել