Շարունակվում է հարցուպատասխանը Գալուստ Սահկյանի հետ
-Ժողովուրդն ասում է՝ կազինոները շատ են
-Ասողները գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ մի թունավորեք հանքահանությամբ
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ բանկերի վարկային տոկոսները շա՜տ բարձր են
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ Հայաստանը սակավաջուր է դառնում
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ ապօրինի շինարարությունը «մեզ կերավ»
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ պահպանենք մեր մշակութային հուշարձանները
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ դատարանների ապօրինի որոշումները շատ են 
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ տնտեսությունը մոնոպոլիզացված է
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ գործազրկությունը շա՜տ մեծ է
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ աղքատությունը շա՜տ շատ է
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ թալանը շա՜տ շատ է
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ ձեր աշխատավարձերը բարձրացրել եք մեր հաշվին
-Գրանտակերներ են
-Ժողովուրդն ասում է՝ կարտագաղթենք
-Է, թող արտագաղթեն
-Ոմանք ասում են՝ կհեղաշրջենք
-Բա որ ասում եմ՝ գրանտակերնե՜ր են: Մեր ժողովուրդը շատ խոնարհ, հնազանդ, կարգապահ, խելոք, լսող, ենթարկվող, հանդուրժող, հասկացող, իմաստուն ժողովուրդ է, կարող է արտագաղթեն, բայց հեղափոխական չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել