Բաց նամակ - առաջարկ ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Ս. Օհանյանին:

Հարգարժան պարոն Օհանյան, այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ, ստիպում է, որ Ձեզ դիմեմ կարճ խնդրանք-առաջարկով: Հին սպարտացիների պես, հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, մեզ, այն պահեստային զինվորականներիս, որոնք որպես կամավորականներ ցանկանում են, ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը:
Ես ներկայումս քաղաքացիական ծառայող եմ, բայց պատրաստ եմ մշտապես մասնակցել պլանային և ֆիզիկականվերականգնողական վարժանքների և նման իրավիճակների առաջացման դեպքում մեկնել վտանգավոր սահմանահատվածները` մեր ողջ ուժն ու գիտելիքները կրկին ի սպաս դնելով հանուն հավիտենական արժեքների` Ազգի և Հայրենիքի պաշտպանության: 
Մենք պետք է լինենք Ազգ - Բանակ:
Կարծում եմ, որ այս հարցում ունեմ համախոհներ և իրավունք եմ ինձ վերապահում հանդես գալու Ազգի այդ հատվածի անունից:
Խնդրում եմ մտածել ասածիս ուղղությամբ և այս խնդրի իրագործման գործնական տարրերի ներդրման հարցում պատրաստ եմ համագործակցել:
Պատիվ ունեմ:
Հարգանքով` Հայոց Բանակի պահեստի սպա, կապիտան Եղիազարյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել