15-րդ և 16-րդ դարերում ինկերի կայսրությունը ընդարձակ ու հզոր կայսրություն էր: Այն հաստատված էր ժամանակակից Կոլումբիայի, Չիլիի, Բոլիվիայի, Էկվադորի, Արգենտինայի և Պերուի տարածքում: Ինկերը վարպետացել էին քաղաքաշինության ոլորտում: Նրանք հարուստ էին սննդամթերքով, ոսկիով, կոկայենի թփերով, սակայն նրանք ո՛չ գումար ունեին, ո՛չ շուկա: Ինկերի կայսրության մեծագույն գաղտնիքը նրանց տարօրինակ տնտեսությունն էր: Ինկերի քաղաքակրթությունը թերևս միակ զարգացած քաղաքակրթությունն է, որում չի եղել առևտուր և առևտրականների դասակարգ: Ինչպե՞ս են նրանք կարողացել այդքան մեծ հաջողությունների հասնել առանց առևտրական գործունեություն ծավալելու: 

The greatest mystery of the Inca Empire was its strange economy

Ինկերի կյանքի բազում հանգամանքներ դեռևս անհայտ են այն պատճառով, որ նրանց կյանքի մասին տեղեկությունները մեզ են հասել այն իսպանացի նվաճողների գրավոր հիշատակարաններից, որոնք բնաջնջել են նրանց: Հայտնի է, որ նվաճող Ֆրանսիսկո Պիզարրոն իր զինվորների հետ միասին 1532 թ.-ին պարտության է մատնել ինկերի բանակին: Դրանից մի տասնամյակ առաջ եվրոպացի նվաճողների անզգուշության հետևանքով տարածվեց ծաղիկ հիվանդության համաճարակը: Ըստ որոշ համաճարակաբանների` այս հիվանդությունը խլել է ինկերի 90 տոկոսի կյանքը: Այդ իրադարձությունների և այդ ժամանակաշրջանի  ինկերի մասին ունեցած մեր գիտելիքները հիմնված են միայն մի քանի հետազոտողների` հիմնականում իսպանացի միսիոներների, մի քահանայի և Բլաս Վալերա անունով մի պատմաբանի ուսումնասիրությունների վրա: Հավելենք նաև, որ Վլաս Բալերան ծնվել է Պերուում` ինկերի կայսրության տապալումից երկու տասնամյակ անց:   

Հարստություն առանց փողի

The greatest mystery of the Inca Empire was its strange economy

Միսիոներների և Վալերայի գրություններում ինկերը բնորոշվում են իբրև հմուտ շինարարներ, ովքեր կարողանում են գյուղատնտեսական գործունեություն ծավալել լեռնային պայմաններում և կառուցել սքանչելի քաղաքներ: Ինկ կայսրության հարյուրավոր բնակիչներ ուսունասիրում էին, թե ինչպիսի գյուղատնտեսական գործունեություն կարելի էր ծավալել նոր նվաճած վայրերում: Նրանք ագարակներ էին կառուցում լեռնային գոտիներում:  Սերմնացանի ժամանակ հաշվի էին առնվում եղանակային պայմանները: Ագարակներից բերքահավաքին հավաքում էին կարտոֆիլի, եգիպտացորենի, գետնընկույզի առատ բերքը: Ինկերը նաև այնպիսի ծառեր էին աճեցնում, որոնք նպաստում էին, որպեսզի վարելահողը լավ վիճակում մնար: Նրանց ճարտարապետները հողագործներին չէին զիջում իրենց հնարամտությամբ և տաղանդով: Նրանք նախագծում էին հսկայական բուրգեր, ոռոգման համակարգեր, վիթխարի տաճարներ, այդ թվում` Մաչու-Պիչուն: Ինկերը կարողանում էին ապրել առանց փողի ու շուկաների:

The greatest mystery of the Inca Empire was its strange economy

«Ինկերը. նոր տեսակետներ» գրքում Գորդոն Ֆրենսիս ՄքԷվանը գրում է.  

«Ինկերի շրջանում առևտրականների դասակարգ չկար և անհնար էր, որ որևէ անհատ հարստություն դիզեր առևտրի շնորհիվ: Որոշ արտադրանքներ հնարավոր չէր արտադրել ինկերի կայսրության տարածքում, ուստի ինկերը ստիպված էին ներմուծել դրանք: Այս դեպքերում կիրառվում էր մի քանի ռազմավարություն: Օրինակ` հատուկ վայրերում հիմնվում էին գաղութներ, որտեղ արտադրվում էին ցանկալի արտադրատեսակները, և թույլատրվում էր առևտուրը ինկերի և հեռավոր շրջանների միջև: Բարիքների արտադրանքը, բաշխումն ու օգտագործումը ղեկավարվում ու վերահսկվում էին Ինկի կառավարության կողմից: Բոլոր քաղաքացիներին անհրաժեշտ ապրանքները (սննդամթերք, գործիքներ, հագուստ) տրամադրվում էր պետական պահեստից, ուստի նրանք որևէ բան գնելու կարիք չունեին: Քանի որ գոյություն չունեին շուկաներ կամ խանութներ` ստանդարտ արժույթի կամ փողի անհրաժեշտություն չկար»:

Ինկերը ծավալում էին որոշակի առևտրական գործունեություն, սակայն միայն օտարազգիների հետ:

Հնարավոր է, որ ինկերի մեծ հարստության գաղտնիքը թաքնված լինի նրանց տարօրինակ հարկային համակարգի մեջ: Ինկերը գումարը վճարում էին ոչ թե իբրև հարկ, այլ պետության համար որոշակի աշխատանք էին կատարում: Այս աշխատանքի դիմաց նրանց տրամադրվում էին կենսական անհրաժեշտության ապրանքներ: Անշուշտ, բոլորը չէ, որ ստիպված էին աշխատանքով վճարել հարկերը: Ազնվականները և այլ նշանավոր մարդիկ ազատված էին հարկերից:

Սնունդ, ոչ թե շուկաներ

Պատմաբանների և գիտնականների համար մինչ օրս էլ հարց է մնում, թե ինչու այդքան զարգացած ու հարուստ ինկերը երբևէ շուկաներ չեն ստեղծել: Տարածված վարկածներից մեկն այն է, որ ինկերի կայսրության տարածքում կյանքն այնքան դժվար էր, որ բոլոր նորամուծությունները լինում էին գյուղատնտեսության և ոչ թե տնտեսության ոլորտում: Այլ կերպ ասած, ինկերի կայսրությունն այնպես էր կառուցված, որ ժողովուրդը կարողանար խուսափել սովամահությունից և ոչ թե ամրապնդեր առևտրական համակարգը: 

The greatest mystery of the Inca Empire was its strange economy

Մի քանի տարի առաջ Պերուի Կուսկո հովտում անցկացված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարածքում հազարավոր տարիներ շարունակ գյուղատնտեսական և անասնապահական գործունեություն է ծավալվել: Հետազոտական խմբի անդամներից հնագետ Ա. Ջ. Չեփսթոու-Լասթին նշում է, որ ինկերը ավելի շատ կենտրոնացրել են իրենց ուժերը սննդամթերքի արտադրության և շինարարության, քան շուկայական տնտեսության զարգացման վրա: Հենց այդպես էլ հարկ էր վարվել մի շրջանում, որտեղ մինչև ինկերը բնակվողները` վարիները, բնաջնջվել էին երաշտի պատճառով և որտեղ կլիմայական տատանումները իրենցից մեծ վտանգ էին ներկայացնում: Ինկերի կայսրության հիմնադրումը համընկավ կլիմայի հարաբերական կայունության հետ, սակայն այս շրջանում բնակվողները քաջատեղյակ էին, որ ցանկացած պահի կլիմայական տատանումները կարող էին վերսկսել: 

Չեփսթոու-Լասթին և նրա գործընկերները գրել են.

«Կրուսկո հովտում բնակվող ինկերը 1200 թ.-ին իշխող դեր էին խաղում ողջ տարածաշրջանում: Գյուղատնտեսական ոլորտի ձեռքբերումները նրանց հզորացնում էին տնտեսապես ու քաղաքականապես` հնարավորություն ընձեռելով հպատակեցնել տեղի այլ անկախ պետություններին»:  

The greatest mystery of the Inca Empire was its strange economyԱյսպիսով, ինչպե՞ս է հնարավոր դառնալ գերիշխող կայսրություն` առանց կանխիկ գումար և արժույթի համակարգ ունենալու: Հնարավոր է, որ այն տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ նրանք հասել էին գյուղատնտեսական ոլորտի նվաճումների, նպաստեցին նրանց ամրապնդել և ընդարձակել իրենց կայսրությունը: Սննդամթերքը նրանց մետաղադրամն էր, իսկ նրանց  տնտեսությունը կազմավորվեց աշխատուժի շնորհիվ:

Որոշ մարդիկ պնդում են, որ ինկերի կայսրությունը սոցիալիստական պետության տիպիկ օրինակ է, ուրիշներն էլ նշում են, որ այն ինքնավար միապետություն է: Ինչպիսի բնորոշում էլ որ տանք, փաստն այն է, որ ինկերը կարողացել են մեծ նվաճումների հասնել` առանց մի գրոշ անգամ ծախսելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել